Ալ. Սպենեդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի նորամուտի գալա համերգին` ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի եւ նրա տիկնոջ հետ միևնույն օթյակում էին Ազգային ժողովի նախագաh Հովիկ Աբրահամյանը, արտգործանախարար Էդվարդ Նալբանդյանը տիկնանց հետ եւ մշակույթի նախարարի պաշտոնակատար Հասմիկ Պողոսյանը:
Վերջինս, ըստ henaran.am-ի, համերգի ընթացքում, երբ մի պահ ցանկանում էր դուրս գալ, հանկարծակի վայր է ընկել, ինչից առաջացած աղմուկից բոլորն անհանգստացած նայել են դեպի նախագահական օթյակը: Օգնության են հասել նախագահի անվտանգության աշխատակիցները:
Asekose.am-ի տվյալներով, Հասմիկ Պողոսյանը նորամուտի գալա համերգի ծրագիրն էր որոշել փոխանցել նախագահ Սերժ Սարգսյանին:
Ի դեպ, Asekose.am-ի աղբյուրների համաձայն, հնարավոր մոտալուտ պաշտոնանկությունից հետո Հասմիկ Պողոսյանը կարող է նշանակվել Ալ. Սպենեդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի գլխավոր տնօրեն: