▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հաստատվել է Մոսկվայում կորոնավիրուսով վարակման առաջին դեպքը

interfax.ru-կայքը հայտնում է, որ հաստատվել է Մոսկվայում  կորոնավիրուսով վարակման առաջին դեպքը:

Վարակվածը նախօրեին Միլանից վերադարձած երիտասարդ տղա է, որին հոսպիտալացրել են:

Սկզբում վարակվածին ընդհանուր պալատում են պառկեցրել, այնուհետև տեղափոխել են մեկուսացված սենյակ: Նրա անալիզներն ուղարկվել են Նովոսիբիրսկի «Վեկտոր» լաբարատորիա:

Ռուսաստանում կորոնավիրուսը հաստատում են երեք փուլով. սկզբում եզրակացություն են ներկայացնում բժիշկ-վարակաբանները, այնուհետև «Ռոսպոտրեբնադզոր»-ի փորձագետները, իսկ վերջնական հաստատումն անում են «Վեկտոր» լաբորատորիայի մասնագետները:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее