▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հաշվիչ հանձնաժողովը ձայների հաշվարկ չի իրականացրել.«Ժառանգությունը»՝ «գազային» պայմանագրի մասին

«Ժառանգություն» կուսակցությունը գոհունակություն է հայտնում 2013 թ. դեկտեմբերի 2-ին Երեւանում ստորագրված՝ ՀՀ կառավարության եւ Ռուսաստանի Դաշնության կառավարության միջեւ «ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի առուվաճառքի եւ հետագա գործունեության պայմանների մասին» հակասահմանադրական պայմանագիրը ՀՀ Ազգային ժողովում չվավերացվելու առթիվ:

Արձանագրում ենք, որ 2013թ. դեկտեմբերի 23-ին ԱԺ-ում հիշյալ պայմանագրի քվեարկության ընթացքում չի պահպանվել սահմանված ընթացակարգը, հաշվիչ հանձնաժողովը չի իրականացրել ձայների հաշվարկ: Մեր լիակատար համաձայնությունն ենք հայտնում խորհրդարանական խմբակցությունների մեծամասնության` պայմանագրի վավերացված չլինելու մասին հայտարարությանը: Ողջունում ենք պայմանագրի դեմ ՀՀ քաղաքացիների, լրագրողների արդարացի բողոքը, զորակցում ենք նրանց պայքարին:

Անհրաժեշտ ենք համարում մեկ անգամ եւս ընդգծել, որ խնդրո առարկա պայմանագիրը ստեղծվել եւ Ազգային ժողովի վավերացման փուլին է հասել միայն որովհետեւ Հայաստանում ձեւավորված է ոչ լեգիտիմ իշխանություն` կեղծված ընտրությունների արդյունքում: Ուստի ՀՀ շահերը ոտնահարող այս եւ շատ այլ պայմանագրեր չեն կարող համարվել ՀՀ ստանձնած պարտավորություններ, իսկ դե ֆակտո իշխանության անհապաղ հեռացումը պետք է լինի հանրային գիտակցության եւ գործողությունների առաջնահերթություն:


«Ժառանգություն» կուսակցության վարչություն
25 դեկտեմբերի, 2013թ.
Երեւան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее