▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հավատ չընծայել ստահոդ պնդումներին. Արցախի ՊԲ-ն՝ադրբեջանական կողմում հայտնված զինծառայողի մասին

 

ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունը հաղորդագրություն է տարածել՝ կապված ադրբեջանական կողմում հայտնված ժամկետային զինծառայող Արայիկ Ղազարյանի վերաբերյալ հակառակորդի տարածած լուրերի հետ: ՊԲ հաղորդագրության մեջ ասվում է.

 

 

 

 

 

 

 

 

«Ադրբեջանական քարոզչամեքենան համացանցում տարածում է ս.թ. օգոստոսի 12-ին, դեռևս չպարզված հանգամանքներում, ադրբեջանական կողմում հայտնված ժամկետային զինծառայող, շարքային Արայիկ Ղազարյանի լուսանկարները: Նշվում է, որ զինծառայողը թողել է իր ծառայության վայրը ոչ կանոնադրական հարաբերությունների պատճառով, իսկ շարքային Ղազարյանի մարմնին առկա թեթև քերծվածքներն ու սպիերը ներկայացվում են իբրև նրա հանդեպ գործադրված բռնության ապացույցներ:

Իրականությունը խեղաթյուրված ներկայացնելը և սեփական վայրագությունները դիմացի կողմին վերագրելը ադրբեջանական քարոզչամեքենայի վաղուց ծանոթ գործելաոճն է: ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունը հորդորում է հավատ չընծայել ադրբեջանական կողմի ստահոդ պնդումներին, որոնք նպատակաուղղված են միմիայն հայ զինվորի կերպարը նսեմացնելուն և սպասել ընթացող քննության ավարտին, որի արդյունքները հասանելի են լինելու հանրությանը»:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ դեռևս չպարզված հանգամանքերում 19-ամյա զինծառայողը լքել է մարտական դիրքը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее