▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հավեր ԱԺ-ի բակում. Ոստիկանները փորձում էին բռնել ակցիայի «մասնակից» հավերին



 

Այսօր ԱԺ-ի բակում բողոքի ակցիա էր ընթանում, որն ուղղված էր եկամտային հարկի համահարթեցմանը: Ի նշան բողոքի՝ ակցիայի կազմակերպիչները՝ «Ահազանգ» նախաձեռնության անդամները, հավեր էին բերել Ազգային ժողով, ինչպես նաև գրառում են կատարել իրենց ֆեյսբուքյան էջում, որը ներկայացնում ենք.

«Այսօր ԱՀԱԶԱՆԳ նախաձեռնություննն ակցիա իրականացրեց ԱԺ բակում՝ ընդդեմ եկամտային հարկի համահարթեցման: Մենք կարծում ենք, որ կառավարությունը ՀՀ քաաքացիներին հավի տեղ է դնում՝ հասարակության նեղ շերտի շահերը պաշտպանող նախագիծը որպես բարձր աշխատավարձ ստանալու խրախուսմանն ուղղված քայլ ներկայացնելով:

ԱՀԱԶԱՆԳ նախաձեռնությունը «Լուսավոր Հայաստան» և «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունների պատգամավորներին կոչ է անում դեմ չգնալ հասարակության մեծամասնության շահերին և կողմ չարտահայտվել նեղ խմբի շահերը սպասարկող օրինագծին:

«Իմ քայլը» խմբակցության բոլոր պատգամավորներին ԱՀԱԶԱՆԳ նախաձեռնությունը կոչ է անում հետամուտ լինել նախագծի հետ կանչմանը և նոր, հասարակության լայն շերտերի շահերը պաշտպանող նախագծի ներկայացմանը: Ընտրողների ձայների 70%-ը ստացած ուժն իրավունք չունի հարվածել այդ նույն մեծամասնությանը:

Բոլոր այն պատգամավորներին, ովքեր չեն կարողանում պատկերացնել նախագծի ուղղակի ազդեցությունը ցածր եկամուտ ունեցող և հասարակության 65%-ը կազմող մարդկանց կյանքի վրա, կոչ ենք անում այսօր տուն գնալ երթուղային տաքսիներով, խոշոր սուպերմարկետների փոխարեն առևտուր անել փոքր խանութներից և ուշադրություն դարձնել խանութի այլ հաճախորդների ևս, պարզապես շրջել Երևանի արվարձաններով կամ ՀՀ մարզերով:

Վստահ ենք` այս պրոֆիլակտիկայից հետո հնարավոր կլինի ամբողջական պատկերացում կազմել թեկուզ մի քանի հազար դրամի` մարդկանց կյանքի վրա ունեցած ուղղակի ազդեցության վերաբերյալ»,- գրել են նախաձեռնության անդամները՝ դնելով հետևյալ հեշթեգները՝ #ԱՀԱԶԱՆԳ #Համահարթեցում_չի_լինելու»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее