ՀՀ գյուղնախարար Սերգո Կարապետյանի ներքոհիշյալ որոշման շուրջ շարունակվում է աղմուկը: Ավելի վաղ Asekose.am-ը ներկայացրել էր «Իրազեկ և պաշտպաված սպառող» հկ-ի արձագանքը, որով որոշումը բնութագրվում էր հարված ՀՀ տնտեսությանը:
Ֆեյսբուքյան օպգտատեր Հարություն Մկրտչյանն էլ այսօր անդրադառնալով որոշմանը այն համարել է դավաճանություն.
«Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը հրաման է ստորագրել, որով հետայսու, Հայաստանում թույլատրվում է ադրբեջանից և թուրքիայից գյուղատնտեսական ապրանքներ ներկրել:
Սերգո Կարապետյանը այս քայլով քար է նետում ՀՀ ազգային անվտանգության վրա, և հենց այս քայլով դավաճանում է Հայաստանին: Չես կարող ենթադրել, թե քանի տեսակ քողարկված բջիջներ կարող են լինել այդ ապրանքների մեջ: Սերգո Կարապետյանը մոռացել է՞, որ Հայաստանի Հանրապետությունը հենց այս պահին պատերազմի մեջ է ներքաշված:
Սա ունի մեկ այլ, կողմ էլ, որը վնասում է գյուղատնտեսությանը: Հայաստանում արտադրված գյուղմթերքները կմնան կվնասվեն, չեն սպառվի, իսկ ադրբեջանական ներկրողները կվաճառեն, մի քիչ ավելի էժան: Գյուղացին կարտագաղթի, որը նույնպես անվտանգության դեմ ուղղված քայլ է:
Սերգո Կարապետյանը գոնե գիտի, թե ՀՀ սահմանը ինչ գնով է պաշտպանվում և ինչու են գետերը հոսում կարմիր»: