▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հաղթանակս նվիրում եմ Շառլ Ազնավուրին. Լևոն Արոնյան

«Այսօրվա հաղթանակը նվիրում եմ մեր լեգենդ Շառլ Ազնավուրին, ով սիրալիր գտնվեց և ինձ այցելեց այստեղ», -գրել է Լևոն  Արոնյանը թվիթերյան էջում` տեղադրելով նաև օրերս արված լուսանկարն աշխարհահռչակ  ֆրանսահայ շանսոնյեի հետ,  այն բանից հետո, երբ  Ցյուրիխում ավարտին մոտեցող շախմատային սուպերմրցաշարի նախավերջին տուրում հաջողության է  հասել  ամերիկացի Հիկարու Նակամուրայի նկատմամբ:

Հիշեցնենք, որ Շառլ Ազնավուրը, ով նաև Հայաստանի դեսպանն է Շվեյցարիայում, Ցյուրիխում ընթացող գերմրցաշարի 4-րդ տուրի պատվավոր հյուրն էր և այդ ժամանակ էլ հանդիպել է 31-ամյա հայ գրոսմայստերին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Սպորտ далее