▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայ-ադրբեջանական սահմանին այս գիշեր եւ առավոտյան պահպանվել է հարաբերական անդորր

Հայ-ադրբեջանական սահմանին հուլիսի 18-ի լույս 19-ի գիշերը, նաև առավոտյան պահպանվել է հարաբերական անդորր։ 

Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում տեղեկացրել է ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը:

«Հակառակորդը սահմանի առանձին հատվածներում հրաձգային զինատեսակներից արձակել է շուրջ 70 կրակոց։ ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումներն առաջնագծի ողջ երկայնքով աչալրջորեն վերահսկում են հակառակորդին»,- գրել է Ստեփանյանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее