▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայ ձյուդոյիստները կմասնակցեն Թբիլիսիի Գրան պրիին

Ձյուդոյի Հայաստանի հավաքականի անդամները կմասնակցեն Թբիլիսիում կայանալիք վարկանիշային Գրան պրիին:

Հայաստանը կներկայանա 6 մարզիկով՝ Գարիկ Հարությունյան (60 կգ), Ֆերդինանտ Կարապետյան (66 կգ), Արսեն Ղազարյան (73 կգ), Անդրանիկ Չափարյան, Ռաֆայել Դավթյան (81 կգ) և Ժաննա Ստանկևիչ (52 կգ);

«Վարկանիշային միավորների համար հիմնականում պայքարելու են Ֆերդինանտ Կարապետյանը և Ժաննա Ստանկևիչը, իսկ երիտասարդ մարզիկներին այս Գրան պրին հնարավորություն կտա ևս մեկ անգամ փորձելու իրենց ուժերն արդեն մեծահասակների մրցաշարում»,-ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում ասաց ձյուդոյի Հայաստանի ֆեդերացիայի փոխնախագահ Դավիթ Խիթարյանը:

Գրան պրին կկայանա մարտի 24-27-ը Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում:

 

ՀԱՕԿ լրատվության բաժին

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее