▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայ դատի հանձնախմբի ներկայացուցիչների ակցիան Լոնդոնում՝ BBC-ի դիմաց. բախում ադրբեջանցիների հետ

Մեծ Բրիտանիայի Հայ դատի հանձնախմբի ներկայացուցիչներն այսօր՝ հուլիսի 28-ին հավաք էին կազմակերպել BBC-ի դիմաց: Այստեղ էր նաեւ ադրբեջանցիների խումբը՝ իրենց դրոշներով: Հայ երիտասարդները վանկարկում էին «Արցախ», «Հայաստան», «Դադարեցրեք պատերազմը», «Արցախը Հայաստան է»:

Ինչ-որ պահի ադրբեջանցիներից մեկը փորձել է հարվածել հայ երիտասարդներից մեկին, որից հետո բախում է սկսվել հայերի ու ադրբջանցիների միջեւ: Երկու խմբերի միջւեւ գտնվող բրիտանացի ոստիկանները կարողացել են հանդարտեցնել իրավիճակը եւ հեռացնել խմբերին իրարից:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее