Հայ ըմբիշները սեպտեմբերի 5-10-ն ԱՄՆ-ի Լաս Վեգաս քաղաքում կմասնակցեն 2015 թվականի Ըմբշամարտի աշխարհի առաջնությանը: Շիրակի մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության մշակույթի և սպորտի բաժնի պետ Վաչիկ Վարդանյանը, Շիրակի մարզն այս առաջնությունում ներկայացված կլինի միայն հունահռոմեական ոճում: «Եթե ազատ ոճի ըմբշամարտում պայքարի համար շիրակցիները մարզիկ չեն ուղարկում Լաս Վեգաս, ապա հունահռոմեական ոճի ըմբշամարտում 8 քաշային կարգերում 4-ը Շիրակի մարզից են. 71 կգ քաշային կարգում Վարշամ Բորանյանն է Ախուրյանից, 98 կգ քաշային կարգում Արթուր Ալեքսանյանն է, մեր մյուս մասնակիցն Արսեն Ջուլֆալակյանն է, ով գյումրեցի է, բայց Երևանից է հանդես գալիս: Ծանր քաշային կարգում՝ 130 կգ, առաջին անգամ Շիրակի մարզն ունի իր մասնակիցը` Էդգար Խաչատրյանն է», - նշեց Վաչիկ Վարդանյանը:
Էդգարը հանդես է գալիս 130 կգ քաշային կարգում« սակայն կշռում է ընդամենը 108 կգ, նա վերջերս է վերադարձել Բրազիլիայում կայացած երիտասարդների աշխարհի առաջնությունից և միակ հայ ըմբիշն է, որ մեդալի է արժանացել: Ըստ Վաչիկ Վարդանյանի` հենց այս պատճառով է Էդգարն ընդգրկվել մեծահասակների հավաքական և ունի բոլոր նախադրյալները լավագույնս հանդես գալու:
«Բոլորիս ամենամեծ սպասելիքները կապված են Արթուր Ալեքսանյանի հետ« թեև նախապես ոչինչ չեմ ուզում ասել: Սեպտեմբերի 6-ին Արթուրի կշռումն է, իսկ 7-ին արդեն մենամարտը»,-հավելեց պատասխանատուն:
Մարզիկները Լաս Վեգաս կմեկնեն սեպտեմբերի 3-ի երեկոյան« իսկ մինչ այդ նրանք կգտնվեն հանգստի վիճակում: Օգոստոսի 26-ին ավարտվել է ըմբիշների վերջին ուսումնամարզական հավաքը Երևանում: Այս առաջնությունը վարկանիշային է, և հենց այստեղ է« որ մեր ըմբիշները նվաճելու են օլիմպիական խաղերի ուղեգրերը:
Աղբյուրը՝ Artsakhpress.am