▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայ երգչուհին կմասնակցի լեհական The Voice նախագծին

Լեհաստանում բնակվող հայ երգչուհի Նարինե Թորոսյանը  այսօր մասնակցելու է Լեհաստանի The Voice նախագծի հերթական փուլին: Նա ներկայացրել է   վերջին տեսահոլովակը՝ «Հայ եմ ես» (առաջին ցուցադրությունը 2012-ի հուլիսի 2)։


Նշենք, որ Նարինեն (Նարինե Թորոսյան)1995թ-ից ապրում է Լեհաստանում։ Երգում է մանկուց՝ շարունակելով ընտանեկան ավանդույթը։ Facebook-ի նրա էջում երգչուհու կենսագրությունը մանրակրկիտ ներկայացված չէ, սակայն ասվում է, որ նրա ընտանիքի անդամների անունը կապված է Երևանի օպերայի և բալետի ազգային թատրոնի հետ։

Լեհաստանում Նարինեն մասնակցել է «Հաջողության հնարավորություն» (Chance for Success) նախագծին ու զբաղեցրել է առաջին տեղը: Այնուհետև մի շարք մրցույթների մասնակցելով Նարինեն Լեհաստանում մեծ համբավ է ձեռք բերում ու այժմ վարում է Լեհաստանի TV4 հեռուստաալիքի «Երաժշտական Ռինգ» հաղորդաշարը։

Այժմ Նարինեն պատրաստվում է թողարկել իր դեբյուտային ալբոմը: Այս մասին երգչուհու պրոդյուդերից նամակ է ստացել Թերթ.am-ը:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее