▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Հայ Ֆոքսի» դիմակներով եւ Շանթի պատկերով շապիկներով երթ. galatv.am

galatv.am-ը գրում է, որ Շանթ Հարությունյանի համախոհները պատրաստվում են դուրս գալ բողոքի ցույցի՝ ի պաշտպանություն Շանթ Հարությունյանի եւ մյուս ազատազրկվածների: Բողոքի ցույցի օրն ու ժամն արդեն հայտնի է՝ դեկտեմբերի 10-ին, ժամը 13։00-ին Ազատության հրապարակից: Շանթի որդին՝ Շահեն Հարությունյանը, մանրամասնել է. «Լինելու է նաեւ բողոքի երթ, որը նվիրված է լինելու Մարդու իրավունքների պաշտպանության միջազգային օրվան:Երթուղին դեռեւս հստակ որոշված չէ, մենք լրացուցիչ քննարկելու եւ իրազեկելու ենք: Բայց երթը կազմակերպել ենք մենք՝ ես իմ ակտիվիստ ընկերներով եւ Շանթ Հարությունյանի ազատամարտիկ ընկերներն ու այլ համախոհներ: Մենք այդ օրը դարձյալ բոլորս Հայ Ֆոքսի դիմակներով ենք ինելու և Շանթ Հարությունյանի պատկերով շապիկներ ենք հագնելու, որի վրա գրված է «Ազատություն»: Բողոքի երթի մասնակիցները կրելու են նաեւ դրոշներ ու ցուցանակներ հետեւյալ կոչերով՝ «Ազատություն Շանթ Հարությունյանին եւ մյուս քաղբանտարկյալներին», «Ս. Սարգսյանի եւ կառավարության անհապաղ հրաժարականը», «Ո՛չ Մաքսային միությանը»: «Եկեք բոլորով դուրս գանք փողոց, չվերադառնանք տուն, պայքարենք մինչև վերջ. օրինակ վերցրեք Ուկրաինայից. նրանք մեզանից լավը չեն, մեզանից խելացի չեն, բայց պայքարել գիտեն հանուն իրենց բարձր արժեքների»,-ասել  է Շանթի անչափահաս որդին:

Նույն օրը բողոքի երթ է նախատեսել նաեւ ՀԱԿ-ը: Սակայն Հայ Ֆոքսի դիմակներով եւ Շանթի շապիկներով երթը առանձին է լինելու:


Նյութը` սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее