▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայ հայտնի փաստաբանը Մոսկվայում ծեծել է նախկին ընկերուհուն

Մոսկվայի կենտրոնում գտնվող հյուրանոցներից մեկում ծեծի է ենթարկվել «Սպարտակի» և Ռուսաստանի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Դենիս Գլուշակովի նախկին կինը՝ Դարիա Գլուշակովան։ Նրան հարվածել է նախկին սիրեցյալը՝ փաստաբան Գենադի Ուդունյանը՝ խանդի պատճառով, գրում է gazeta.ru-ն։

Դարիայի խոսքով՝ հարձակումը տեղի է ունեցել «Լոտտե Պլազա» հյուրանոցում նոյեմբերի 23-ի երեկոյան։ Նախնական տվյալներով՝ աղջիկն այնտեղ է եղել իր նոր ընտրյալի հետ։

Այս մասին իմացել է նրա նախկին ընկերը՝ փաստաբան Գենադի Ուդունյանը։ Նա գնացել է հյուրանոց՝ մրցակցի հետ հարցեր պարզելու։ Բայց ի վերջո Դարիան է հարված ստացել գլխին Ուդունյանի կողմից։

Նշվում է, որ աղջիկը գնացել է հիվանդանոց։ Բժիշկները ուղեղի ցնցում են ախտորոշել և նրան ուղարկել տուն՝ բուժման:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее