▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայ մարզիկներից երկուսը պարտվեցին

Արդեն հայտնել էինք, որ Եվրոպական առաջին ամառային խաղերում այսօր ռինգ են դուրս գալու 3 հայ բռնցքամարտիկ, որոնցից մեկը ներակայացնում է Վրաստանը:

Վրացահայ բռնցքամարտիկ Օթար Երանոսյանը մենամարտեց աշխարհի չեմպիոն, Ադրբեջանը ներկայացնող նախկին ռուսաստանցի Ալբերտ Սելիմովի հետ, ում պարտվեց 0:3 հաշվով:

Այնուհետև ռինգ դուրս եկավ Հայաստանը ներկայացնող Սամվել Բարսեղյանը: 60կգ քաշային կարգում մենամարտող մեր հայրենակիցը 0:3 հաշվով պարտվեց բուլղարացի Էլիան Դիմիտրովին:

Երեկոյան մրցահերթում ռինգ դուրս կգա Հայաստանը ներկայացնող  Նարեկ Աբգարյանը: 

Мнения и взгляды, выраженные на веб-сайте, могут не совпадать с мнением редакционной команды Asekose.am.
Սպորտ далее