Սամբիստ Աշոտ Դանիելյանը հաղթանակով սկսեց պայքարը Եվրոպական Առաջին Ամառային խաղերում: Իր համար նոր` 90 կգ քաշային կարգում նա գոտեմարտեց մոլդովացի Վալերի Մելաշևիչիի հետ:
Շատ արագ մեր մարզիկը կիրառեց ցավեցնող հնարք և մրցակիցն անձնատուր եղավ: Կիսաեզրափակիչում Աշոտ Դանիելյանը կմրցի բելառուս Անդրեյ Կազուսիոնակի հետ:
Տիգրան Կիրակոսյանը տանուլ տվեց առաջին գոտեմարտը: Սպասում ենք Սոսե Բալասանյանի ելույթին: