Սեպտեմբերի 22-28-ը Վրաստանի Լագոդեխի քաղաքում ընթանում է շախմատի ակումբային թիմերի 2016թ Վրաստանի առաջնությունն, որտեղ չեմպիոնի կոչում են վիճարկում 8 թիմեր:
Մրցակցությունն ուժեղացնելու ու մրցաշարն առավել հետաքրքիր դարձնելու նպատակով ստուգատեսի կազմակերպիչները թիմերի կազմերում բացի Վրաստանի շախմատիստներից հրավիրվել և մասնակցում են նաև Ուկրաինայի, Ղազախստանի և Հայաստանի մի շարք ուժեղագույն շախմատիստներ:
<Սամեգրելո> ակումբի թիմի կազմը գլխավորում է ՀՀ պատվիրակ միջազգային վարպետ Վահե Բաղդասարյանն, իսկ նրա թիմակիցների թվում է նաև կանանց 2015թՀՀ չեմպիոնուհի՝ Սուսաննա Գաբոյանը:
<Նոնա> ակումբի թիմի մարզական պատիվն էլ պաշտպանում է երևանցի միջազգային վարպետ Տիգրան Կ. Հարությունյանը:
Ստուգատեսի 48 մասնակիցներից 21-ը գրոսմայստեր է, 20-ը ՝ գեղեցիկ սեռի ներկայացուցիչ:
Երեկ 1-ին տուրում Բաղդասարյանի գլխավորած թիմը 2:4 հաշվով զիջեց <Ռուսթավիին>: Վահեն 1-ին խաղատախտակի վրա սևերով զիջեց գրոսմայստեր Թամազ Գելաշվիլուն: 6-րդ խաղատախտակի վրա հանդես եկած Սուսաննա Գաբոյանն էլ սպիտակներով միավորը կիսեց Անա Շամատավայի հետ:
<Նոնան> համառ պայքարում 3,5:2,5 հաշվով առավելության հասավ <Կախեթիի> նկատմամբ: Այս մրցամարտում վճռորոշ եղավ 5-րդ խաղատախատակի վրա Տիգրան Կ. Հարությունյանի սպիտակներով տոնած հաղթանակը Իրակլի Բերաձեի նկատմամբ: Ի դեպ, Հարությունյանն իր թիմում ընդգրկված միակ միջազգային վարպետն է: Նրա 5թիմակիցներն էլ գրոսմայստերներ են՝վրաստանցիներ՝ Դավիթ Ջոջուան,Դավիթ Մաղալաշվիլին,Կոնստանտին Շանավան, Սալոմե Մելիան, ու ղազախուհի Դինարա Սադուակասովան:
<Սամեգրելոյի> կազմում Բաղդասրյանի և Գաբոյանի թիմակիցներն են գրոսմայստեր Մայա Լոմինեիշվիլին, միջազգային վարպետներ՝ Գիգա Գուպարիձեն , Բաչանա Մորչիաշվիլին ,ու Նիկա Ղվաբերիան:
Այսօր ՝սեպտեմբերի 23-ին 2-րդ տուրում <Նոնան> կմրցի <Գորիի> , <Սամեգրելոն էլ ՝ <Ամբրոլաուրի> հետ:
Շրջանաձև մրցակարգով ընթացող այս մրցաշարում շախմատի Վրաստանի ակումբային թիմերի չեմպիոնը ի հայտ կգա սեպտեմբերի 28-ին ՝ եզրափակիչ ՝ 7-րդ տուրի ավարտից հետո: Վրաստանի չեմպիոնը իրավունք կստանաՎրաստանը ներկայացնելու նոյեմբերի 5-12-ը Նովի Սադում (Սերբիա) անցկացվելիք ակումբային թիմերի չեմպիոնների Եվրոպայի գավաթի խաղարկությունում:
Հատկանշական է, որ չնայած ներկայումս ՀՀ –ում մեծաթիվ բարձրակարգ շախամատիստների առակայության հանգամանքին, վերջին տարիներին Հայաստանն այս ստուգատեսում թիմ չի ներկայացնում , ոչ տղամարդկանց, և ոչ էլ կանանց մրցումներում:
Պատրաստեց Արամ Ուգուջյանը: