Հարավ Կորեայում ընթացող ամառային ուսանողական խաղերում (Ունիվերսիադայում) շարունակվում է թաեքվանդոյի մրցումները: Այսօր տատամի են դուրս եկել երկու հայ թաեքվանդոիստներ:
Նրանցից Հայկազ Սամվելյանը (58կգ) գրանցել է 2 հաղթանակ և մեկ պարտություն: Արդյունքում՝ զբաղեցրել է 5-8-րդ տեղերը: Իսկ Դավիդ Վարդանյանը (80 կգ) չնայած հաղթանակով մեկնարկին, երկրորդ մրցումում պարտվել է և զբաղեցրել 9-16-րդ տեղերը: