Բաքվում ընթացող Եվրոպական մարզական խաղերի թաեքվոնդոյի մրցաշարում Հայաստանի միակ ներկայացուցիչ Արման Երեմյանը կարող է պայքարել բրոնզե մեդալի համար:
Արդեն հայտնել էինք, որ հայ մարզիկը քառորդ եզրափակիչում 2:5 հաշվով պարտվել է Ռուսաստանի ներկայացուցիչ Ալբերտ Գաունին: Քանի որ ռուս մարզիկը դուրս է եկել եզրափակիչ, Արման Երեմյանը հնարավորություն է ստացել՝ պայքարել բրոնզե մեդալի համար:
Սփոփիչ մենամարտում նա կմրցի նորվեգացի Ռիչարդ Օրդեմանի հետ: Հաղթելու դեպքում բրոնզե մեդալի համար կպայաքարի պորտուգալացի Ժուլիո Ֆերեյրայի դեմ: