▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայ զինվորին գլխատում են՝ աշխարհը լռում է, իսկ երբ եվրոպացու մատն է փուշ մտնում, մեծ աղմուկ են բարձրացնում.ԱՍԱԼԱ-ի մարտիկ

Հայ զինվորի պայքարի ու քաջության ոգին անակնկալ է եղել շատերի, այդ թվում՝  ԱՍԱԼԱ-ի մարտիկ, «Վան» գործողության հրամանատար Վազգեն Սիսլյանի համար.

«Ճիշտն ասած, չէի սպասում, շատ զարմացած եմ:  Փա՛ռք մեր զինվորներին, որ կարողացան պահել հողերը: Գաղտնիք չէ, որ ոտքի կանգնեց ողջ հայ ժողովուրդը, կցանկանայի, որ այսպես էլ շարունակվեր: Սփյուռքահայերին էլ կոչ կանեի վերադառնալ Հայաստան»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Վազգեն Սիսլյանը:

Ինչ վերաբերում է  թշնամու գործողություններին, ապա դրանք անակնկալ չեն եղել նրա համար.

«Ադրբեջանի գործողությունների մեջ ոչ մի անակնկալ բան չեմ տեսնում: Ամեն օր կարելի է ոտնձգություն սպասել: Երբ դիտում եմ իրենց հեռուստաալիքները, տեսնում եմ, որ հայերի հանդեպ մշտապես ատելություն է սերմանվում: Անընդհատ հնչում են վայրենի երգեր՝ Արցախի, Լաչինի իրենցը լինելու մասին»,-նշեց Վազգեն Սիսլյանը:

Ինչ վերաբերում  է «հողերը զիջելու» մասին խոսակցություններին, ԱՍԱԼԱ-ի մարտիկը պատասխանեց. 

«Ես դեմ եմ անգամ մեկ սանտիմետր հող զիջելուն»:

Խոսելով կատարվածի ու աշխարհի արձագանքի մասին՝ «Վան» գործողության հրամանատարը նկատեց.

«Հայ զինվորին գլխատում են՝ աշխարհը լռում է, իսկ երբ եվրոպացու մատն է փուշ մտնում, մեծ աղմուկ են բարձրացնում: Աշխարհից պետք է պահանջել՝ ճանաչել Արցախի անկախությունը»:

Անի Կարապետյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее