▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայ–ադրբեջանական հակամարտության հարցում ԵՄ միջնորդությունն ուղղված է ՌԴ–ին բանակցային գործընթացից դուրս մղելուն

Հայաստանի և Ադրբեջանի հակամարտության հարցում ԵՄ միջնորդությունն ուղղված է Ռուսաստանին բանակցային գործընթացից դուրս մղելուն, այլ ոչ թե տարածաշրջանում իրավիճակի կայունացմանը, հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

Նա նշել է, որ հայ-ադրբեջանական հարաբերություններում ԵՄ միջնորդության բացարձակ քաղաքականացված և պատեհապաշտական ​​բնույթը, որտեղ շեշտը դրված է ոչ թե կայունացմանը նպաստելու, այլ Ռուսաստանին դուրս մղելու գաղափարախոսության և ցանկության վրա: 

«Կոնկրետ օրինակներից մեկը Հայաստանում ԵՄ առաքելության գործունեության քիչ արտահայտված արդյունքներն են»,– հավելել է Մարիա Զախարովան:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее