Երեկ ուշ երեկոյան Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքը հայտնեց Վարուժան Սուքիասյանի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնից հրաժարական տալու մասին։
Հարկ է նշել, որ ոչնչի նշված չէր Սուքիասյանի օգնականների մասին: Հիշեցնենք, որ հավաքականում վերջինիս օգնում էր Կարեն Բարսեղյանը, որը նաև հանդիսանում է Հայաստանի երիտասարդական հավաքականի գլխավոր մարզիչը:
Աշխարհի առաջնության ընտրական փուլի Չերնագորիայի հետ խաղին մեկ ամսից էլ քիչ ժամանակ է մնացել և դեռ պարզ չէ, թե ով է գլխավորելու ազգային ընտրանին առաջիկա խաղում:
Ստեղծված ծանր իրավիակից ելնելով դժվար է ասել, թե մոտակա ժամանակահատվածում ինչ որոշում կկայացնի ՀՖՖ-ն: Կհրավիրի նոր մարզիչ, թե կորոշի վստահել Կարեն Բարսեղյանին: