▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Հայաստան» տոնավաճառը` միջազգային փառատոնի պատվավոր երրորդ մրցանակակիր

Ամանորի և Սուրբ ծննդյան տոների շրջանակում դեկտեմբերի 20-ից մինչև հունվարի 8-ը ՌԴ մայրաքաղաք Մոսկվայում կազմակերպված «Ճանապարհորդություն դեպի Սուրբ ծնունդ» խորագրով միջազգային փառատոնին մասնակցել է նաև Մոսկվայում Երևանի քաղաքապետարանի ներկայացուցչությունը: Մոսկվայի տարբեր հատվածներում բացված ամանորյա շուրջ 34 տոնավաճառների շարքում «Հայաստան» տոնավաճառը մոսկվացիներին ու Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաքի հազարավոր հյուրերին ներկայացել է իր առանձնահատկությամբ ու ինքնատիպ: Ի դեպ, փառատոնին մասնակցել են ՌԴ, ԱՊՀ և Եվրոպայի տարբեր քաղաքներ:

Պուշկինի հրապարակում բացված «Հայաստան» տոնավաճառն այցելուներին առաջարկել է հայկական բազմատեսակ արտադրանքներ, այդ թվում` հուշանվերներ, ավանդական քաղցրավենիք և այլ մթերքներ:  Ի դեպ, հայկական տոնավաճառում տեղադրվել էր նաև հայկական ավանդական թոնիր՝ հնարավորություն ընձեռելով այցելուներին ճաշակելու նոր թխված հայկական ավանդական լավաշ: 

Փառատոնի պաշտոնական կայքէջի կազմակերպած հարցումներով «Ճանապարհորդություն դեպի Սուրբ ծնունդ» փառատոնում պատվավոր երրորդ տեղը զբաղեցրել է «Հայաստան» տոնավաճառը:

Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը, շնորհակալություն հայտնելով հայկական տոնավաճառի կազմակերպիչներին մասնակցության և արձանագրած հաջողության համար, ընդգծել է, որ «Հայաստան» տոնավաճառն իսկապես առանձնահատուկ էր իր կոլորիտով:

Մոսկվայի քաղաքապետը ՌԴ մայրաքաղաքում Երևանի քաղաքապետարանի ներկայացուցչության ղեկավար Մակար Նահապետյանին է  հանձնել պատվավոր մրցանակը: Փառատոնում պատվավոր առաջին և երկրորդ մրցանակներին, համապատասխանաբար, արժանացել են «Ժամանակակից Մոսկվա» և «Եվրոպայի քաղաքներ» տոնավաճառները:

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության

և հասարակայնության հետ կապերի վարչություն  

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее