▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայաստանը բենզին ձեռք կբերի Ղազախստանից. սպասվում է գների նվազում

Ղազախստանի էներգետիկայի գծով փոխվարչապետ Ասեթ Մագաուովը լրագրողների հետ ճեպազրույցում խոսել է ՀՀ կառավարության հետ ղազախական բենզինի ներմուծման շուրջ պայմանավորվածությունների մասին, գրում է sputniknews.kz-ը:

Ըստ նրա՝ հայկական կողմը համաձայնել է ընդունել ղազախական կողմի բոլոր առաջարկները, և այժմ համաձայնագիրն ուղարկվել է ներպետական մակարդակում հաստատմանը:

«Կան որոշ անհամապատասխանություններ Ղազախստանի Ֆինանսների նախարարության ու առևտրի և ինտեգրման նախարարությունների միջև, որոնք առանձին հարցերի շուրջ տարբեր տեսակետներ են արտահայտել: Կարծում եմ, որ հաջորդ շաբաթ առանձին խորհրդակցություն կունենանք պետական այս կառույցների հետ»,- հայտարարել է Մագաուովը: Ղազախստանի փոխվարչապետի խոսքով՝ առջևում լեզվաբանական և գիտաիրավական փորձաքննության ընթացակարգերն են, ինչից հետո Հայաստանը պետք է հայտնի մատակարարումների ծավալների մասին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее