▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայաստանը Բուդդա մականվամբ գանգստերին վտարել է Հնդկաստան

Հնդկաստանի քաղաքացի Սուխպրետ Սինգխ Դալիվալը, որը հայտնի է նաեւ Բուդդա մականվամբ, ձերբակալվել է Դելիի օդանավակայանում Հայաստանից վտարվելուց հետո:

Բուդդա մականվամբ հայտնի գանգսթերը հետախուզվում էր 15 քրեական գործի շրջանակում, որոնցից են սպանությունը, սպանության փորձն ու շորթումը: Նա ձերբակալվել էր Հայաստանում այս տարի օգոստոսին Ինտերպոլի միջոցով, հաղորդում է Hindustan Times-ը: Դեռ ավելին, Հայաստան էր ուղարկվել Փենջաբ նահանգից իրավապահ մարմինների ներկայացուցիչներից կազմված հատուկ խումբ:

Ոստիկանության խոսքով՝ Բուդդան գտնվել է ԱՄԷ-ում նախքան Հայաստան ժամանելը:

Բուդդան «Դավինդեր Բամբիխա» անունով հանցավոր խմբավորման ղեկավարն է: Նա նաեւ կասկածվում է Հալիստան արմատական շարժման հետ կապեր ունենալու մեջ, հաղորդում է Times Now հնդկական կայքը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее