▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայաստանը չի հիշատակվել երկրների թվում, որոնց հետ ԵՄ-ն Ասոցացման պայմանագրի հույս ունի

Լիտվայի նախագահ Դալյա Գրիբաուսկայտեն Հայաստանը բացառել է  երկրների թվից, որոնց հետ ԵՄ-ը հուսով է Ասոցացման համաձայնագիր նախաստորագրել այս տարվա նոյեմբերին Վիլնյուսում կայանալիք «Արևելյան գործընկերության» երկրների գագաթnաժողովում:

Regnum-ը հաղորդում է, որ Դալյա Գրիբաուսկայտեն այն  երկրների թվում, որոնց հետ ԵՄ-ը պետք է նախաստորագրի կամ ստորագրի Ասոցացման պայմանագիր, իր ելույթում ընդհանրապես չի հիշատակել Հայաստանը` նշելով միայն  Ուկրաինան, Վրաստանն ու Մոլդովան: 

Լիտվայի նախագահի ելույթի ռուսերեն տարբերակին կարող եք ծանոթանալ` այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее