Հայաստանի քաղաքական իշխանությունը հեռու է ավտորիտարիզմից և տոտալիտարիզմից, և հանրապետության ղեկավարությունն աստիճանաբար երկիրը տանում է ժողորդավարության ուղիով: ԱրմԻնֆո գործակալության թղթակցի հետ զրույցում նման կարծիք է արտահայտել ՀՀ խորհրդարանի փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը, մեկնաբանելով Freedom House-ի զեկույցն այն մասին, որ Հայաստանի իշխանությունը կրում է կիսաավտորիտար բնույթ:
«Յուրաքանչյուր կազմակերպություն իրավունք ունի իր տեսակետն արտահայտել այս կամ այն երկրի քաղաքական գործընթացների վերաբերյալ, բայց մենք էլ իրավունք ունենք հնչեցնել մեր տեսակետն այն մասին, որ հանրապետությունում համալիր ժովովրդավարական բարեփոխումների իրականացման նպատակով անում ենք ամեն ինչ: Հաջողությունների են հասնում այն երկրները, որոնք աստիճանաբար, քայլ առ քայլ, ընթանում են զարգացման ժողովրդավարական ուղիով»,-հավաստել է Շարմազանովը, միաժամանակ խոստանալով, որ Հայաստանի իշխանությունները կարող են ընդունել միջազգային կազմակերպությունների կառուցողական նկատողությունները:
Միևնույն ժամանակ, փոխխոսնակը հիշեցրել է, որ Freedom House-ի զեկույցում Հայաստանի իրավիճակի վերաբերյալ կան նաև դրական արձագանքներ, մասնավորապես, հանրապետությունում խոսքի ազատությունների վերաբերյալ:
Հայաստանը հեռու է ավտորիտարիզմից. Էդուարդ Շարմազանով
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Tweet