Շվեդիայում ընթացող ծանրամարտի Եվրոպայի մինչև 15 և 17 տարեկանների առաջնությունում մրցասպարեզ դուրս եկան 94 կգ քաշային կարգի ծանրորդները:
Հայաստանը ներկայացնող ծանրորդներ` Սարգիս Կիրակոսյանն ու Գրիգոր Գրիգորյանը առաջին մոտեցումները բավականին հաջող կատարեցին, սակայն հաջորդ մոտեցումները Գրիգորյանը ձախողեց` վնասելով ձախ ձեռքի արմունկը:
Իսկ Կիրակոսյանը շարունակեց իր հաղթարշավը: Երկամարտի 305 կգ արդյունքով նա դարձավ Եվրոպայի չեմպիոն: