▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Հայաստանը հիմնավոր դժգոհություններ է արտահայտում». Լուկաշենկո

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հունիսի 20-ին ՀԱՊԿ անդամ երկրների ԱԳ նախարարների հետ հանդիպմանը կոչ է արել չխուսափել խնդիրներից, այլ լուծել դրանք՝ որքան էլ դժվար լինի, գրում է БЕЛТА-ն։ Գնահատելով ՀԱՊԿ-ի գործունեությունը` Ալեքսանդր Լուկաշենկոն նշել է, որ կազմակերպությանը երբեմն իրավացիորեն քննադատում են. «Ղրղըզստանն, օրինակ, վաղուց օգնություն է խնդրում Տաջիկստանի հետ հակամարտության կարգավորման հարցում։ Հիմնավոր դժգոհություններ է առաջ քաշում Հայաստանը: Եթե ​​մենք չլուծենք այդ խնդիրները, ապա ՀԱՊԿ երկրները միշտ կմեղադրեն միմյանց, դժգոհություն կհայտնեն կազմակերպության աշխատանքից»,- ասել է նա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее