▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Հայաստանը հրաժարվում է կատարել իր պարտավորությունները, կարծում եմ՝ նրանք մեծ սխալ թույլ տվեցին»․ Ալիև

«Ղարաբաղյան Երկրորդ պատերազմից հետո երեք տարի շարունակ Հայաստանը հրաժարվել և հրաժարվում է կատարել իր պարտավորությունները, այն է՝ Ադրբեջանի հիմնական հատվածից Նախիջևան երթևեկության ապահովումը»,– այս մասին Տաշքենդում Իրանի նախագահ Էբարհիմ Ռայիսիի հետ հանդիպմանը հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։

«Դա նրանց ընտրությունն է, կարծում եմ՝ նրանք մեծ սխալ թույլ տվեցին։ Ես շատ ուրախ եմ, որ Իրանի և Ադրբեջանի ներկայացուցիչների համատեղ աշխատանքի արդյունքում մենք պայմանավորվեցինք Արաքս գետի հարավային ափով երկաթուղային և մայրուղային ուղիների երթուղու շուրջ»,– ասել է նա։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее