Հայաստանի ձյուդոյի մեծահասակների հավաքականը օգոստոսի 24-31-ը մասնակցելու է Ղազախստանի Հանրապետության մայրաքաղաք Աստանայում անցկացվող ձյուդոյի մեծահասակների աշխարհի առաջնությանը:
Աշխարհի առաջնությանը մարզիչներ Տիգրան Բաբայանի և Կարեն Սիմոնյանի ղեկավարությամբ ըստ քաշային կարգերի Հայաստանը ներկայացնելու են՝
52 կգ քաշային կարգում Ժաննա Ստանկևիչը (Սամբոյի և ձյուդոյի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոց, անձնական մարզիչ՝ Դավիթ Խիթարյան),
60 կգ քաշային կարգում Հովհաննես Դավթյանը (Գյումրու օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջ, անձնական մարզիչ՝ Կարեն Սիմոնյան),
66 կգ քաշային կարգում Արսեն Ղազարյանը (Վանաձորի «Գագիկ Ղազարյան» մարզական ակումբ, անձնական մարզիչ՝ Գագիկ Ղազարյան),
81 կգ քաշային կարգում Անդրանիկ Չափարյանը (Երևանի օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջ, անձնական մարզիչ՝ Անտոն Բաբայան) և
Ռաֆայել Դավթյանը («Հայաստան» մարզական հասարակական կազմակերպություն, անձնական մարզիչ՝ Տիգրան Բաբայան):
Հայաստանը կմասնակցի ձյուդոյի աշխարհի առաջնությանը
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Tweet