▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայաստանը մեկ հարվածով երկու թիրախ է խոցում

Հունիսի 5-ին պաշտոնական այցով Թեհրանում գտնվող Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպել էր Իրանի ԱԳ նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆին: Քննարկել էին առևտրատնտեսական, էներգետիկայի, տրանսպորտի, գյուղատնտեսության, կրթության, առողջապահության, մշակույթի, բնապահպանության և տուրիզմի ոլորտներում համագործակցության զարգացման, գործարար շրջանակների միջև կապերի խթանման, երկու երկրներում միջազգային տնտեսական ցուցահանդեսներին փոխադարձ մասնակցության հարցեր: Նախարարները կարևորել են նաև երկու երկրների միջև ձեռք բերված պայմանավորվածությունը՝ մուտքի արտոնագրային ռեժիմի ազատականացման վերաբերյալ։

Իրանագետ Վարդան Ոսկանյանի կարծիքով՝ Իրանի և Հայաստանի միջև նոր մակարդակի հարաբերություններ են հաստատվել.

«Վիզայի ռեժիմի չեղարկումը վստահության ամենաբարձր մակարդակի առկայության ցուցիչն է: Գործընթացը կարևոր է  հատկապես տնտեսական առումով:  Անպայման ավարտին պետք է հասցնել Հյուսիս-հարավ ճանապարհային ծրագիրը, որովհետև այն մեզ համար կենսական նշանակություն ունի: Հայաստանն ամենակարճ ուղին է, որով Պարսից ծոցը Սև ծովին հնարավոր կլինի կապել: Այս հարցում շահագրգիռ են նաև իրանցիները»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց իրանագետը՝ հավելելով.

«Այսինքն, տնտեսականից զատ նաև քաղաքական դերակատարության բարձրացում է լինելու, ասել է, թե՝ մեկ հարվածով երկու թիրախ ենք խոցում»: 

Անի Կարապետյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее