▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Հայաստանը միշտ չէ, որ իրեն գործընկերոջ պես է պահում»․ Լուկաշենկո

Հայաստանը միշտ չէ, որ իրեն գործընկերոջ պես է պահում ԱՊՀ երկրների նկատմամբ, այս մասին այսօր Բիշքեկում ԱՊՀ գագաթնաժողովի շրջանակներում հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն։
«Նախ Վրաստանը դուրս եկավ մեր միավորումից, դե ֆակտո Ուկրաինան մեզ հետ չէ: Մոլդովայի հետ կապված մեծ հարցեր կան: Ցավոք, Հայաստանը միշտ չէ, որ իրեն գործընկերոջ նման է պահում»,- ասել է նա։

Թարմացված․ԱՊՀ-ի ստեղծման հիմնական նպատակը Խորհրդային Միության փլուզումից հետո կապերի խզումը կանխելն էր։ Այս մասին այսօր ԱՊՀ գագաթնաժողովի շրջանակներում հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, հաղորդում է ТАСС-ը։

«Մենք տեսնում ենք, որ բոլոր հին հակամարտությունները տխուր հետևանքներ են ունենում։ Փառք Աստծո, որ ոչ միայն ուրվագծվել են այդ հակամարտությունների լուծման ուղիները, այլ դրանցից մի քանիսը հաջողությամբ լուծվել են»,- ասել է Լուկաշենկոն։

Գագաթնաժողովն անցկացվում է Բիշքեկում: ԱՊՀ առաջնորդները նախ առանձնազրույց կունենան, ավելի ուշ քննարկումը կշարունակվի ընդլայնված կազմով։ Նիստին մասնակցում են Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը, Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնը, Թուրքմենստանի նախագահ Սերդար Բերդիմուհամեդովը և Ուզբեկստանի նախագահ Շավքաթ Միրզիյոևը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее