Հայաստանը մտադիր է միանալ Մաքսային միությանը և հետագայում մասնակցել Եվրասիական տնտեսական միության ձևավորմանը: ՌԴ նախագահ Վլ.Պուտինը ողջունել է այդ որոշումը և պատրաստակամություն է հայտնել աջակցել այդ գործընթացին:
«ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հայտնել է Մաքսային միությանը միանալու որոշման մասին` կարևորելով անհրաժեշտ գործնական քայլերը»,-ասվել է երկու երկրների համատեղ հայտարարությունում:
Նշենք, որ աշխատանքային այցով Ռուսաստանի Դաշնությունում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Մոսկվայում հանդիպում է ունեցել ՌԴ Նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:
Ի՞նչ է Մաքսային միությունը.
Ռուսաստանի, Ղազախստանի և Բելառուսի` Մաքսային միության ստեղծման մասին որոշումն ընդունվել է 2006 թվականին` ԵվրԱզԷՍ-ի պաշտոնական գագաթնաժողովի ժամանակ:
Մաքսային միությունը նախատեսում է ստեղծել միասնական մաքսային տարածք, որտեղ չեն կիրառվի մաքսատուրքեր, կկիրառվեն միասնական մաքսային սակագներ և այլն: