Հայաստանը նոր գծով դուրս կգա էլեկտրաէներգիայի տարածաշրջանային շուկա
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ քննարկվել են Հայաստան–Վրաստան բարձրավոլտ գծի գործարկմանը վերաբերող հարցեր: Այն նոր հնարավորություններ կստեղծի էլեկտրականության արտահանման և տարանցման համար։
Նոր էլեկտրահաղորդման գիծը պետք է 3-4 անգամ ավելացնի Հայաստանի և Վրաստանի միջև էլեկտրաէներգիայի փոխհոսքը։ Այսօր Հայաստանի և Վրաստանի միջև երեք գիծ է գործում (մեկ 220 կՎ և երկու 110 կՎ), ընդ որում` մեկն ամբողջ ռեժիմով չի գործում, իսկ նոր գծի հզորությունը առնվազն 400 կՎ կլինի։
Հայաստանը նոր գծով դուրս կգա էլեկտրաէներգիայի տարածաշրջանային շուկա։ Հանրապետությունը կկարողանա տարանցիկ երկիր դառնալ Իրանի (հարավից) և Վրաստանի ու Ռուսաստանի (հյուսիսից) միջև։ Բացի այդ, կարելի է ավելացնել սեփական էլեկտրաէներգիայի արտահանումն այդ երկրներ։
Նշենք, որ որպեսզի մագիստրալը Հայաստանից շարունակվի դեպի Իրան, պետք է ավարտին հասցնել Հայաստան-Իրան 400 կՎ լարման էլեկտրահաղորդման օդային գիծը։ Շինարարությունը պետք է ավարտվեր 2018 թվականին։ Սակայն այս նախագիծը ևս ձգձգվում է։ Այն նույնպես զգալիորեն (մոտ եռակի) կընդլայնի Հայաստանի և Իրանի միջև էլեկտրաէներգիայի փոխհոսքի համար նախատեսված միջանցքը։
Հիշեցնենք, որ 2016 թվականի ապրիլին Հայաստանի, Վրաստանի, Ռուսաստանի և Իրանի ներկայացուցիչները հաստատել էին ընդհանուր միջանցք և էլեկտրաէներգիայի շուկա ստեղծելու համար գործողությունների ծրագիրը։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ քննարկվել են Հայաստան–Վրաստան բարձրավոլտ գծի գործարկմանը վերաբերող հարցեր:
Այն նոր հնարավորություններ կստեղծի էլեկտրականության արտահանման և տարանցման համար։
Նոր էլեկտրահաղորդման գիծը պետք է 3-4 անգամ ավելացնի Հայաստանի և Վրաստանի միջև էլեկտրաէներգիայի փոխհոսքը։
Այսօր Հայաստանի և Վրաստանի միջև երեք գիծ է գործում (մեկ 220 կՎ և երկու 110 կՎ), ընդ որում` մեկն ամբողջ ռեժիմով չի գործում, իսկ նոր գծի հզորությունը առնվազն 400 կՎ կլինի։ Հայաստանը նոր գծով դուրս կգա էլեկտրաէներգիայի տարածաշրջանային շուկա։ Հանրապետությունը կկարողանա տարանցիկ երկիր դառնալ Իրանի (հարավից) և Վրաստանի ու Ռուսաստանի (հյուսիսից) միջև։
Բացի այդ, կարելի է ավելացնել սեփական էլեկտրաէներգիայի արտահանումն այդ երկրներ։Նշենք, որ որպեսզի մագիստրալը Հայաստանից շարունակվի դեպի Իրան, պետք է ավարտին հասցնել Հայաստան-Իրան 400 կՎ լարման էլեկտրահաղորդման օդային գիծը։
Շինարարությունը պետք է ավարտվեր 2018 թվականին։
Սակայն այս նախագիծը ևս ձգձգվում է։ Այն նույնպես զգալիորեն (մոտ եռակի) կընդլայնի Հայաստանի և Իրանի միջև էլեկտրաէներգիայի փոխհոսքի համար նախատեսված միջանցքը։ Հիշեցնենք, որ 2016 թվականի ապրիլին Հայաստանի, Վրաստանի, Ռուսաստանի և Իրանի ներկայացուցիչները հաստատել էին ընդհանուր միջանցք և էլեկտրաէներգիայի շուկա ստեղծելու համար գործողությունների ծրագիրը։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Tweet