▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայաստանը ոչ մի բան չունի

«Մեր կողմից ռեսուրսների ոչ ճիշտ օգտագործումը հանգեցրել է նրան, որ օդային պաշտպանության հարցում շատ բացթողումներ ունենք: Այսօր մեր ուժերով կարողանում ենք պաշտպանել միայն Ատոմակայանն ու Երևանը՝ 100-120 տոկոսով, իսկ մնացած տարածքները 100 տոկոսով պաշտպանված չեն: Իսկ այս պայմանագիրը լրիվ հնարավորություն է տալիս Հայաստանին՝ իր ամբողջ տարածքը պաշտպանելու օդային վտանգներից»լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսելով  Հայաստանի Հանրապետության եւ Ռուսաստանի Դաշնության միջեւ Հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում հակաօդային պաշտպանության միավորված տարածաշրջանային համակարգ ստեղծելու մասին» համաձայնագրի մասին՝ ասաց Հետախուզադիվերսիոն առաջին ջոկատի հիմնադիր հրամանատար Վովա Վարդանովը՝ հավելելով.

«Մեր համակարգը լավն է՝ համեմատաբար հակառակորդի հնարավորություններից, բայց ապրիլյան պատերազմի ժամանակ «Սմերչ»-ն առանց խանգարելու եկավ, ընկավ մեր հատված: Դա ի՞նչ է նշանակում, որ մենք բացի հակաօդային պաշտպանությունից, ունենք հակահրթիռային պաշտպանության կարիք, որը զրոյական է: Իսկ ռուսների օգնությամբ հիմա օդային ցանկացած թիրախներից  կարողանում ենք պաշտպանվել մինչև Վանա լիճը»:

Քաղաքագետ Լևոն Շիրինյանն էլ մեզ հետ զրույցում ասաց.

«Հա, ինչ անենք, մենք թուրքական ներկայություն ունենք մեր կողքին: Հայաստանը  ոչ մի բան չունի, ամեն ինչով կախված է այլ երկրից: Նրանք ինչ ասեն, այն էլ անելու են վերջին հաշվով: Բայց, եթե ճիշտ է ու հերթական բլեֆը չէ այն տեղեկատվությունը, որ մեր հրամանատարությանը պետք է ենթարկվեն, ուրեմն լավ է: Ի դեպ, հայկական կողմի ներկայացուցիչը պետք է ռուսասեր մարդ չլինի»-եզրափակեց քաղաքագետը:

Անի Կարապետյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее