▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայաստանը սեփական կամքով հայտնվել է լուսանցքում

Միջուկային ծրագրի չեղարկումից հետո շատ երկրների ղեկավարներ շտապում են Իրան՝ համագործակցության տարբեր առաջարկներ անելով: Այդ ղեկավարների թվում էր նաև Ադրբեջանի նախագահը:

Քաղաքագետ Հայկ Մարտիրոյանի կարծիքով՝  Հայաստանը սեփական կամքով հայտնվել է լուսանցքում.

«Իրանը տարիներ շարունակ առաջարկություններ է անում, իսկ մենք ամեն առաջարկից հետո շրջվում ու նայում ենք Ռուսաստանի դեմքին և հոնքերի շարժից փորձում ենք կռահել, թե ինչպիսի վարքագիծ պետք է դրսևորենք»,-նկատեց քաղաքագետը:

Նրա խոսքով՝ Իրանը փորձելու է կապերն ամբողջությամբ չխզել Ադրբեջանի հետ և այնտեղ ներդրումներ կատարելով՝ այս երկիրն իր ազդեցության ներքո պահել.

«Այսինքն, կստեղծեն մի իրավիճակ, համաձայն որի՝ Ադրբեջանը կորցնելու բան կունենա, եթե հակամարտի Իրանի հետ կամ ծառայի Իրանի հետ հակամարտող ուժերի շահերին: Իսկ սա նշանակում է, որ մենք դուրս ենք մնում ընդհանուր ծրագրերից, քանի որ պասիվ ենք, վախվորած»,-նշեց Հայկ Մարտիրոսյանը:

Քաղաքագետի հետ հետ համակարծիք չէ ՀՀԿ պատգամավոր Արտակ Դավթյանը:

Նրա փաստմամբ՝ մենք բանակցել և շարունակում  ենք բանակցել ու բոլոր ծրագրերն ի կատար կածվեն:

Անի Կարապետյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее