vivaronews.am-ը գրում է. Grand Chess Tour-ը հրապարակել է շախմատիստների ունիվերսալ վարկանիշները, որում ի տարբերություն ՖԻԴԵ-ի վարկանիշային աղյուսակի, հաշվի են առնված նաև արագ և կայծակնային շախմատի մրցաշարերի արդյունքները:
Grand Chess Tour-ի տղամարդկանց վարկանիշային ցուցակը ևս գլխավորում է դասական շախմատի աշխարհի ներկայիս չեմպիոն Մագնուս Կառլսենը՝ 2852: Լավագույն հնգյակի մեջ են նաև Վլադիմիր Կրամնիկը (2787), Հիկարու Նակամուրան (2787), Ֆաբիանո Կարուանան (2779) և Յան Նեպոմնյաշչին (2779): Հայ շախմատիստների առաջատար Լևոն Արոնյանը 2771 վարկանիշով զբաղեցնում է 11-րդ հորիզոնականը: Հիշեցնենք, որ ՖԻԴԵ-ի վարկանիշային ցուցակում Արոնյանը 2780 վարկանիշով 9-րդ տեղում է:
Եթե հունվար ամսվա ՖԻԴԵ-ի վարկանիշային աղյուսակում 100 ուժեղագույն շախմատիստների թվում ընդգրկված են Հայաստանի 4 պատվիրակներ, ապա Grand Chess Tour-ում նրանց թիվը 6-ն է: Ահա մեր մյուս 5 շախմատիստների ցուցանիշները.
62.Վլադիմիր Հակոբյան` 2684
72.Գաբրիել Սարգսյան` 2672
83.Սերգեյ Մովսիսյան` 2667
84.Զավեն Անդրիասյան` 2665
94.Տիգրան Պետրոսյան` 2661
Grand Chess Tour-ի կանանց վարկանիշային ցուցակը ևս գլխավորում է դասական շախմատի աշխարհի ներկայիս չեմպիոնուհի Հոու Յիֆանը՝ 2640: Էլինա Դանիելյանը 2447 վարկանիշով 33-րդ տեղում է, իսկ Լիլիթ Մկրտչյանը (2434) զբաղեցնում է 42-րդ հորիզոնականը: