A1plus.am-ը գրում է, որ այսօր, ելույթ ունենալով ԵԽԽՎ նիստում, ԵԽԽՎ նախարարների կոմիտեի նախագահող, Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը պատասխանել է նաև արբեջանցի պատգամավորի հարցին, ով խոսել է «Լեռնային Ղարաբաղից տեղահանված ադրբեջանցիների» խնդիրների մասին:
Էդվարդ Նալբանդյանը նշել է, որ ադրբեջանցի պատգամավորի մեկնաբանություններն Ադրբեջանի տեսակետն է, որը չի կիսում միջազգային հանրությունը: «Ի տարբերություն Ադրբեջանի դիրքորոշման, Հայաստանի դիրքորոշումը լրիվ համընկնում է միջազգային հանրության կարծիքի, մասնավորապես՝ ԼՂ հիմնախնդրի միջնորդ հանդիսացող Ռուսաստանի, Ֆրանսիայի եւ ԱՄՆ կարծիքի հետ, որոնք նախագահների մակարդակով բազմիցս առաջարկություններով են հանդես եկել Դովիլում, Մուսկոկում, Լ՛Աքվիլայում եւ այլուր», - նշել է Էդվարդ Նալբանդյանը:
Նյութը կարդացեք սկզբնաղբյուր կայքում