▲ Դեպի վեր

Понедельник, 31.03.2025 lang.iso lang.iso lang.iso

Հայաստանի անդամակցությունը և՛ ԵՄ-ին, և՛ ԵԱՏՄ-ին կոնկրետ պարամետրերով իրարամերժ կլինի. Զախարովա

Հայաստանի անդամակցությունը և՛ ԵՄ-ին, և՛ ԵԱՏՄ-ին կոնկրետ պարամետրերով իրարամերժ կլինի. Մարիա Զախարովա 

«Ցավոք թե բարեբախտաբար` դա յուրաքանչյուրը կարող է ինքնուրույն որոշել, դրանք իրարամերժ են միայն կոնկրետ չափանիշներով՝ դեռ հաշվի չառնելով գաղափարական կամ քաղաքական իրավիճակը»,–ճեպազրույցին ասաց ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը։

***

Մեկնաբանելով ՌԴ -ի հետ հարաբերությունները բարելավելու՝ Հայաստանում շրջանառվող լուրերը, մասնավորապես ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հայտարարությունը, թե «անընդհատ չենք կարող լարվածության մասին խոսել ու լարվածություն պահել ՌԴ -ի հետ հարաբերություններում», ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մատնանշել է հարաբերությունների բարելավմանն ուղղված՝ երկու երկրների միջև իրականացվող գործնական աշխատանքը տարբեր ոլորտներում։

«Որպես հարևան երկրներ մենք միշտ հրաշալի հարաբերություններ ենք ունեցել ՀՀ-ի հետ, մեր շփումներն արհեստական չեն, այլ բնական, աշխարհագրական գործոններով պայմանավորված։ ՀՀ-ի նկատմամաբ մեր դիրքորոշումը հստակ է՝ ՌԴ-ն ձգտում է Հայաստանի ու նրա ժողովրդի հետ համապարփակ հարաբերությունների», նշել է Զախարովան։

Ինչ վերաբերում է Ալեն Սիմոնյանի հայտարարությանը, թե չի կարծում, որ «կվերանայվի ՀԱՊԿ-ի հետ կապված իրավիճակը, ՀԱՊԿ-ը պետք է վերանայի իրեն», Զախարովան նշել է այս հարցում ՀՀ իշխանությունների պաշտոնական դիրքորոշման բացակայությունը, միաժամանակ շեշտելով, որ ինչպես ՀԱՊԿ-ի հարցում, այնպես էլ ԵԱՏՄ-ԵՄ ընտրության հարցում ՀՀ-ն պետք է հայտնի իր պաշտոնական դիքորշումը։

«ԵԱՏՄ-ին և ԵՄ-ին անդամակցումը փոխբացառող, իրարամերժ բաներ են՝ զուտ կոնկրետ պարամետրերով՝ առանց գաղափարական կամ քաղաքական ենթատեքստի», նշել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը։

***

ՌԴ ԱԳՆ-ն կողմ է Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի եռակողմ հանձնաժողովի աշխատանքների հնարավորինս շուտ վերսկսմանը: Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան։

«Հանձնաժողովի աշխատանքը կանգ էր առել Արևմուտքի ապակառուցողական ազդեցության, ինչպես նաև Հայաստանի իշխանությունների՝ երբեմն հարցեր առաջացնող դիրքորոշման հետևանքով», – հայտարարել է նա։

Ավելի վաղ ՌԴ փոխվարչապետ Օվերչուկը հայտնել էր, որ Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետների մակարդակով եռակողմ հանձնաժողովի աշխատանքը չի դադարեցվել, սակայն ներկայումս գտնվում է «սառեցված» վիճակում։

Միաժամանակ, ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը հրաժարվել է մեկնաբանել ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հայտարարությունը, որ Երևանը մտադիր չէ վերադառնալ փոխվարչապետների մակարդակով ՀՀ-Ադրբեջան-ՌԴ աշխատանքային խմբի ձևաչափին։

«Ուզում եմ հիշեցնել, որ Հարավային Կովկասում տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման հետ կապված աշխատանքները վստահվել են համակարգող փոխվարչապետերին: Հայաստանում այս հարցով զբաղվում է ոչ թե ձեր նշած պետական ​​գործիչը (Ալեն Սիմոնյանը), այլ մեկ ուրիշը: Անգամ չեմ ուզում մեկնաբանել կոնկրետ անձի կոնկրետ հայտարարությունը, հենց այն պատճառով, որ մենք ելնում ենք նրանից, որ դա նրա իրավասության մեջ չի մտնում»,- լրագրողի հարցին պատասխանել է Զախարովան։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее