▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Հայաստանի ապագան ՌԴ-ի և Իրանի հետ է»

ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ  Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Թե՛ ԵԱՏՄ, իսկ հետո ԱՊՀ անդամ պետությունների հանդիպումը Սանկտ Պետերբուրգում, թե՛ Իրանի ամենաբարձրաստիճան դիվանագետի այցը Հայաստան ցույց տվեցին, որ Հարավային Կովկասում առաջատար են դառնում ռեգիոնալ ուժերը։
Արևմուտքը չի ուզում, բայց ստիպված է լինելու հաշվի նստել այս իրողության հետ։
Փաշինյանի անվտանգային հաշվարկը հույս կապել Արևմուտքի հետ, հերթական անգամ տապալվեց։
Արևմտյան ֆորմատը Պրահայում հանձնեց ու ձևակերպեց Արցախի հանձնումն Ադրբեջանին, բայց փոխարենը, նույնիսկ անվտանգային պրիմիտիվ երաշխիքներ չտվեց ՀՀ-ին։
Այսպիսով, խաղն իրենց ձեռքն են վերցնում ռեգիոնալ խաղացողները՝ ՌԴ-ն, Իրանը և Թուրքիան։
Առաջին երկուսը մեր բնական դաշնակիցներն են, իսկ վերջինը՝ սպառնալիքը։
Հետևաբար՝ պետք է հասկանալ, որ ՀՀ անվտանգային ապագան Մոսկվա-Թեհրան զույգն է»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее