▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայաստանի առաջատար բանկերից մեկի վարկային մասնագետին բերման են ենթարկել այգում ձեռնաշարժությամբ զբաղվելու համար

Ոստիկանության Կենտրոնական բաժնի հետաքննչական բաժանմունքում խուլիգանություն կատարելու հատկանիշներով նյութեր են նախապատրաստվում:

shamshyan.com-ի տեղեկություններով, Սեպտեմբերի 5-ին, ժամը 09:55-ի սահմաններում, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որով ահազանգողը հայտնել է, որ Խանջյան-Նալբանդյան փողոցների խաչմերուկում գտնվող այգում մի տղամարդ բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով հասարակության նկատմամբ և ի ցույց դնելով սեռական օրգանը, զբաղվում է ձեռնաշարժությամբ:

Ոստիկանության Կենտրոնական բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի և ոստիկանության Մարաշի բաժանմունքի քրեական հետախուզության խմբի ծառայողները նշված այգուց ոստիկանության Մարաշի բաժանմունք են բերման ենթարկել Երևանի բնակիչ, 37-ամյա Հովհաննես Դ.-ին, ով ոստիկանությունում խոստովանական բացատրություն է տվել, որից հետո բաց է թողնվել:

Գ. Շամշյանի տեղեկություններով, Հովհաննես Դ.-ն աշխատում է Հայաստանի առաջատար բանկերից մեկում, որպես վարկային մասնագետ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее