▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայաստանի ազգային հավաքականը մարզական հավաքը սկսեց առանց Հենրիխ Մխիթարյանի

Նոյեմբերի 11-ին՝ ժամը 21:00-ին՝ Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում, կկայանա Աշխարհի 2018 թ. առաջնության ընտրական փուլի Հայաստան-Չեռնոգորիա հանդիպումը:

Նախապատրաստվելով այդ հանդիպմանը՝ Հայաստանի ազգային հավաքականն այսօր սկսեց մարզական հավաքը ՀՖՖ Տեխնիկական կենտրոնում՝ Ֆուտբոլի ակադեմիայում: Այսօր տեղի ունեցած առաջին մարզմանը մասնակցեցին հետևյալ ֆուտբոլիստները.

 

Դարպասապահներ

Արսեն Բեգլարյան «Ալաշկերտ»

Անատոլի Այվազով «Շիրակ»                                 

Գրիգոր Մելիքսեթյան «Գանձասար-Կապան» 

 

Պաշտպաններ

Լևոն Հայրապետյան, «Փայքան», Իրան

Հրայր Մկոյան, «Էսթեղլալ», Իրան

Վարազդատ Հարոյան «Փադիդե», Իրան

Արտակ Եդիգարյան, «Ալաշկերտ»

Կամո Հովհաննիսյան, «Փյունիկ»

Արթուր Քարտաշյան, «Փյունիկ» 

Սերոբ Գրիգորյան, «Փյունիկ»

 

Կիսապաշտպաններ

Մարկոս Պիզելլի, «Ալ Ֆուջեյրա» (ԱՄԷ)

Գոռ Մալաքյան, «Ստալ» (Ուկրաինա)

Էդգար Մալաքյան, «Ստալ» (Ուկրաինա) 

Արտակ Գրիգորյան, «Ալաշկերտ»

Կարեն Մուրադյան, «Ալաշկերտ»

Դավիթ Հակոբյան, «Շիրակ»

 

Հարձակվողներ

 

Արթուր Սարկիսով «Մորդովիա» (Ռուսաստան)

Վարդան Պողոսյան, «Փյունիկ»

 

Գեղամ Կադիմյանը չմասնակցեց մարզմանը, քանի որ հենց նոր էր ժամանել Երևան, Ռուսլան Կորյանը Երևան կժամանի այսօր, Դավիթ Մանոյանը, Տարոն Ոսկանյանը և Հենրիխ Մխիթարյանը՝ նոյեմբերի 7-ին, իսկ Գևորգ Ղազարյանը՝ նոյեմբերի 8-ին: Նախապես հրավիրված ֆուտբոլիստներից Պետրոս Ավետիսյանը չի միացել հավաքականին վնասվածքի պատճառով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Սպորտ далее