▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայաստանի ազգային հավաքականը սկսեց մարզական հավաքը

Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 22:45-ին, Ֆրանսիայի Նիս քաղաքի «Ալյանս Ռիվյերա» մարզադաշտում տեղի կունենա Ֆրանսիա-Հայաստան ընկերական հանդիպումը: Այդ հանդիպմանը նախապատրաստվելու համար Հայաստանի ազգային հավաքականն այսօր սկսեց մարզական հավաքը ՀՖՖ Տեխնիկական կենտրոնում՝ Ֆուտբոլի ակադեմիայում: Մարզական հավաքը կավարտվի հոկտեմբերի 6-ին, իսկ հոկտեմբերի 7-ի առավոտյան Հայաստանի հավաքականը կմեկնի Ֆրանսիա:

 

Ինչպես արդեն տեղակացրել էինք, Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզչի ժամանակավոր պաշտոնակատար Սարգիս Հովսեփյանը հրավիրել էր 22 ֆուտբոլիստների: Հրավիրված ֆուտբոլիստներից Հովհաննես Համբարձումյանը հավաքականի ճամբարին կմիանա հոկտեմբերի 6-ի առավոտյան, իսկ Հենրիխ Մխիթարյանը, Գևորգ Ղազարյանը և Գաել Անդոնյանը հավաքականին կմիանան միանգամից Նիսում: Մնացած 18 ֆուտբոլիստները հավաքականի ճամբարում են և արդեն սկսել են Ֆրանսիայի հավաքականի դեմ խաղի նախապատրաստությունը:  

 

 

ՀՖՖ 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Սպորտ далее