Ինչպես արդեն տեղեկացրել էինք, Հայաստանի ազգային հավաքականը երկու ընկերական հանդիպում կանցկացնի ԱՄՆ-ում: Մայիսի 28-ին՝ ժամը 20:00-ին (Երևանի ժամանակով՝ մայիսի 29-ին՝ առավոտյան 7:00) մեր հավաքականը Լոս-Անջելեսի «Սթաբհաբ սենթեր» մարզադաշտում կմրցի Գվատեմալայի հավաքականի հետ, իսկ հունիսի 1-ին՝ ժամը 20:00-ին՝ (Երևանի ժամանակով հունիսի 2-ին՝ առավոտյան 7:00)՝ նույն մարզադաշտում տեղի կունենա Հայաստան-Էլ-Սալվադոր ընկերական հանդիպումը: Հայաստանի հավաքականը և ՀՖՖ ֆուտբոլային պատվիրակությունը ԱՄՆ կմեկնեն մայիսի 23-ի գիշերը Երևան-Դոհա-Լոս-Անջելես չվերթով:
Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարուժան Սուքիասյանը հանդիպումներին մասնակցելու համար հրավիրել է հետևյալ ֆուտբոլիստներին.
Դարպասապահներ
Արսեն Բեգլարյան «Միկա»
Անատոլի Այվազով «Փյունիկ»
Գոռ Մանուկյան «Փյունիկ»
Պաշտպաններ
Գաել Անդոնյան «Դիժոն» (Ֆրանսիա)
Հովհաննես Համբարձումյան «Վարդար» (ՆՀՀ Մակեդոնիա)
Վարազդատ Հարոյան «Փյունիկ»
Տարոն Ոսկանյան «Փյունիկ»
Կամո Հովհաննիսյան «Փյունիկ»
Լևոն Հայրապետյան «Փյունիկ»
Սերգեյ Ավագիմյան «Արարատ»
Արտակ Եդիգարյան «Ալաշկերտ»
Կիսապաշտպաններ
Հենրիխ Մխիթարյան «Բորուսիա» (Դորտմունդ, Գերմանիա)
Մարկոս Պիզելլի «Ալ-Ռաեդ» (Սաուդյան Արաբիա)
Արաս Օզբիլիս «Ռայո Վալեկանո» (Իսպանիա)
Գոռ Մալաքյան «Ստալ» (Ուկրաինա)
Դավիթ Մանոյան «Փյունիկ»
Դավիթ Հակոբյան «Շիրակ»
Տիգրան Բարսեղյան «Գանձասար»
Բենիկ Հովհաննիսյան «Արարատ»
Զավեն Բադոյան «Բանանց»
Հարձակվողներ
Էդգար Մանուչարյան «Ուրալ» (Ռուսաստան)
Արթուր Սարկիսով «Վոլգա» (Ռուսաստան)
Գեղամ Կադիմյան «Կարպատի» (Ուկրաինա)
Վարդան Պողոսյան «Փյունիկ»
Մարկոս Պիզելլին թիմին կմիանա մայիսի 27-ին, քանի որ մայիսի 26-ին իր թիմի՝ «Ալ-Ռաեդի» կազմում մասնակցելու է Սաուդյան Արաբիայի առաջնության անցումային պատասխան խաղին: Արաս Օզբիլիսը և Հենրիխ Մխիթարյանը նույնպես հավաքականին կմիանան միանգամից Լոս-Անջելեսում: Նախապես հրավիրված ֆուտբոլիստներից ԱՄՆ-ում կայանալիք խաղերին չեն մասնակցի Կառլեն Մկրտչյանը և Հրայր Մկոյանը: Մկրտչյանի թիմը՝ «Անժին» մայիսի 24-ին և 27-ին մասնակցելու է Ռուսաստանի առաջնության անցումային խաղերին, իսկ Հրայր Մկոյանի թիմը՝ «Էսթեղլալը», մայիսի 29-ին անցկացնելու է Իրանի գավաթի խաղարկության եզրափակիչը:
ffa.am