Մի քաղաքացի այս տարվա ապրիլի 9-ին Երեւանի Արաբկիրի ոստիկանություն հաղորդում է տվել հանցագործության մասին, որի շարունակությունը ամենայն հավանականությամբ աղմկոտ է լինելու: Այդ մասին գրում է «Հայկական ժամանակ» թերթը՝ վկայակոչելով ոստիկանության իր աղբյուրներին։ «Ըստ հաղորդման՝ Հայաստանում ստեղծվել է ապօրինի մի ֆինանսական բուրգ, որը քաղաքացիներից խաբեությամբ գումարներ է կորզել ու «սկել»: Այդպիսի մեծ ու փոքր կառույցներ Հայաստանում էլի կան, բայց այս մեկը ստեղծվել եւ ղեկավարվում է ՀՀ բարձրաստիճան մի քանի ոստիկանների կողմից: Կառույցի «շրջանառությունը» եղել է մի քանի միլիոն դոլար: Երեկ ՀՀ ոստիկանության լրատվական ստորաբաժանումից հաստատեցին, որ մեր նշած հանցագործության մասին հաղորդումը ընդունվել է եւ ուսումնասիրվում է: Այս գործը այնքան աղմկոտ է լինելու եւ այնպիսի անուններ են շոշափվում, որ ոստիկանությունը ամեն ինչ անելու է այն կոծկելու համար: Մանրամասները՝ առաջիկայում»,- գրում է «Հայկական ժամանակը»։
Հայաստանի բարձրաստիճան մի քանի ոստիկաններ ապօրինի ֆինանսական բո՞ւրգ են ստեղծել
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Tweet