▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայաստանի բոլոր քաղաքներում և գյուղերում պետք է գործեն «Սասնա ծռեր» շարժումներ. Զարուհի Փոստանջյան

«Ապստամբության և դիմադրության օր 16

Ունենք զոհեր, վիրավորներ, բազմաթիվ ռազմագերիներ, այդ թվում նաև` վիրավոր:

«Էրեբունիի» դիրքը ահաբեկիչների` ՀՀ ոստիկանության ձեռքին է, ապստամբ առաջնորդների հիմնական մասը գերեվարված է:

Ապստամբության ոգու մարմնացումը` մեր նորօրյա հերոսներ` Պավլիկ Մանուկյանը և Արայիկ Խանդոյանը ծանր մարմնական վնասվածքներով շարունակում են պայքարը:

Թշնամու կողմից իրականացված «Սարի թաղ» և ՊՊԾ գրոհ-օպերացիան ևս մեկ անգամ ակնհայտ դարձրեց ՀՀ ոստիկանության անվան տակ գործող ահաբեկչական կազմավորման և նրա ղեկավար Սերժ Սարգսյանի էությունը:

Ապստամբությունը հաղթանակին և նպատակին հասցնելու համար անհրաժեշտ է հարմարվել և հմտանալ պայքարի նոր փուլին:

Կարծում եմ` նոր փուլի հիմնական գործողությունները հետևյալն են.

Հայաստանի բոլոր քաղաքներում և գյուղերում պետք է գործեն «Սասնա ծռեր» շարժումներ, որը այս իրավիճակում հանդիսանում է հնարավոր միջոց վնասազերծելու Հայաստանում գործող ահաբեկչական խմբավորումը»,-գրել է ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը ֆեյսբուքյան իր էջում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее