▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայաստանի և Վրաստանի վարչապետները քննարկում են հացի գնի վրա արհեստական ազդեցությունը բացառելու հարցը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեի հետ քննարկում է Վրաստանի տարածքում բեռնատարներով ցորենի ներկրումն ու տեղափոխումը արգելելուց հետո Հայաստանում հացի գնի վրա արհեստական ազդեցությունը բացառելու հարցը: Սեպտեմբերի 30-ին այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնեց ՀՀ վարչապետը:

 

 

 

 

 

 

 

 

 

 

«Վրաստանի վարչապետը շատ գործնական ու կոնկրետ մարդ է: Համոզված եմ, որ կգտնենք այնպիսի լուծում, որը հացի գնի վրա արհեստական ազդեցություն չի ունենա: Մենք, ըստ էության, այդ պայմանավորվածությունն արդեն ունենք: Ես համոզված եմ, որ Վրաստանի կառավարության հետ համագործակցությամբ մենք լուծումների կգանք»,- ասաց Փաշինյանը:

Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն հայտնեց Վրաստանի վարչապետին՝ իրենց պայմանավորվածությունները 100%-անոց ճշգրտությամբ պահպանելու համար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее