Վրաստանի գազատրանսպորտային ընկերությունը պաշտոնապես տեղեկացրել է «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ին, որ օգոստոսի 8-ին, ժամը 09:00-ից Հայաստան բնական գազի մատակարարումը ժամանակավորապես դադարեցվելու է: Այս մասին հաղորդում են «ՀայՌուսգազարդ» ընկերության հասարակայնության հետ կապերի ծառայությունից:
Գազամատակարարման ժամանակավոր դադարեցման պատճառն այն է, որ վրացական ընկերությունը նախատեսում է օգոստոսի 8-ին և 9-ին վերանորոգման աշխատանքներ իրականացնել «Կրասնի Մոստ» գազաչափիչ կայանում: