▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայաստանի գլխավոր մարտահրավերներից մեկը շարունակում է մնալ արտագաղթը․ Մեսրոպ Առաքելյան

«Ապրելու երկիր» կուսակցության  համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

Իշխանությունները հպարտանում են, որ Համահայկական խաղերին աննախադեպ թվով երկրներից ու քաղաքներից թիմեր են եկել։

Իհարկե ողջունելի են սփյուռքի համախմբմանն ուղղված միջոցառումները, բայց սա խոսում է մի բանի մասին՝ տարեցտարի սփյուռքը մեծանում է, ստեղծում նոր համայնքներ՝ դրանով ավելի կտրվելով Հայաստանից։

Հայաստանի գլխավոր մարտահրավերներից մեկը շարունակում է մնալ արտագաղթը։

2022թ. մարդահամարի տվյալներով՝ Հայաստանի բնակչության թիվը 2,6 մլն է։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее